211652_close_icon
views-count607 դիտում article-date 16:51 15-10-2024

Iran Air-ը չեղարկել է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա

ԵՄ նոր պատժամիջոցների հայտարարումից ժամեր անց Թեհրանի առաջատար Iran Air ավիաընկերությունը  չեղարկել է իր բոլոր թռիչքները դեպի Եվրոպա՝ ուղևորներին որոշման մասին տեղեկացնելով SMS հաղորդագրության միջոցով: Ուղևորները տեքստային հաղորդագրություն են ստացել Իրանի մայրաքաղաքի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից՝ տեղեկանալով, որ իրենց թռիչքները եվրոպական ուղղություններով չեղարկվել են:

Օդանավակայան զանգահարելուց հետո՝ ավիաընկերության հետ կապ հաստատելու համար, օպերատորը նրանց ասել է, որ պատճառը կապված է ավիաընկերության դեմ ԵՄ պատժամիջոցների հետ, հայտնում է euronews.com-ը:
Երկուշաբթի ԵՄ-ն իրանական երեք ավիաընկերություններին՝ Iran Air-ին, Mahan-ին և Saha-ին ավելացրել է իր ցուցակում՝ նոր պատժամիջոցներ կիրառելով դրանց դեմ:

Նմանատիպ նյութեր