211652_close_icon
views-count670 դիտում article-date 10:13 01-10-2024

Ճապոնիան նոր վարչապետ է ընտրել

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Շիգերու Իշիբան խորհրդարանում ընտրվել է որպես երկրի 102-րդ վարչապետ։ Նրա օգտին քվեարկել է պատգամավորների մեծամասնությունը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Շիգերու Իշիբան ստացել է 465 ձայնից 291-ը:Նշվում է, որ առաջիկա ժամերին Իշիբան կառավարություն կձևավորի:
Հոկտեմբերի 4-ին Իշիբան և առանցքային նախարարները ծրագրային ելույթներով հանդես կգան խորհրդարանում, և արդեն հոկտեմբերի 9-ին կլուծարվի նրա ստորին պալատը՝ հոկտեմբերի 27-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Նմանատիպ նյութեր