211652_close_icon
views-count673 դիտում article-date 16:48 29-09-2024

Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել չներքաշվել ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ

Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել պահպանել ազգային միասնությունը և չներքաշվել երկրի ներքին կայունությանը վնասող գործողությունների մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լիբանանի բանակը հայտարարություն է տարածել պաշտոնական կայքէջում:

Նշվում է, որ իսրայելական շարունակական հարձակումներից հետո, որոնք հանգեցրել են «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի ու ավելի քան հազար մարդու զոհվելուն, ի լրումն անցած օրերի հազարավոր վիրավորների, բանակի ղեկավարությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել ազգային միասնությունը, չներքաշվել այնպիսի գործողությունների մեջ, որոնք կարող են վնասել երկրի ներքին կայունությանը:

Լիբանանյան բանակի հրամանատարությունը ներկա իրավիճակը վտանգավոր և նուրբ փուլ է համարել  երկրի պատմության մեջ, քանի որ Իսրայելն աշխատում է իր դիվերսիոն ծրագրերի իրականացման և լիբանանցիների միջև երկպառակություն տարածելու ուղղությամբ: 

 Բանակը վստահեցրել է, որ շարունակում է ձեռնարկել անվտանգության անհրաժեշտ միջոցներ և իրականացնել քաղաքացիական խաղաղության պահպանման իր ազգային պարտքը՝ կոչ անելով բնակչությանն արձագանքել այդ միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր