211652_close_icon
views-count1280 դիտում article-date 15:02 30-01-2021

Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ուղիղ ձևով ապահովված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ուժի մեջ է եռակողմ հայտարարարության՝ Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում է՝ հակամարտության կողմերի կողմից պայմանավորվածությունների կատարման վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով տեղակայվում է հրադադարի վերահսկման խաղաղապահ կենտրոն, որը համատեղ իրակացվելու է Ռուսաստանի և Թուրքիայի միջոցով։ Հայաստանի շահերը վնասող ևս մեկ դրույթ, որտեղ ուղիղ ձևով ապահոված է Թուրքիայի մասնակցությունը, ուժի մեջ է մտնում։ Ու սա այն պարագայում, որ մեզ համար կարևորություն ներկայացնող «կատարվում է ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում» 8-րդ դրույթը մնում է մասամբ իրագործված։ Տարբեր աղբյուրների փոխանցմամբ, 150-ից ավելի մարդ շարունակում է գտնվել ադրբեջանական գերության մեջ, իսկ այս խնդիրն Ադրբեջանն օգտագործում է ճնշումների, զիջումներ կորզելու և ինչու չէ՝ հայերիս ծաղրի ենթարկելու համար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Իրագործման մեջ է մտնում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության 5-րդ դրույթը, որը սահմանում...

Posted by Tigran Abrahamyan on 2021 թ. հունվարի 30, շաբաթ

Նմանատիպ նյութեր