211652_close_icon
views-count3975 դիտում article-date 09:46 02-11-2016

Բարսեղ Բեգլարյանը Սեյրան Օհանյանին հորդորել է քաղաքականության մեջ չներքաշվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է` պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանի` մոտ ապագայում ընդդիմադիր հայացքների հարելու շուրջ իրարամերժ տեղեկությունների տարափ է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ, ով նրան ընկերաբար «հիշեցրել է», որ «չափը չանցնի»: Գնալով լուրերի հետքերով` «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Սեյրան Օհանյանը հանդիպել է ոչ միայն Արմեն Գևորգյանի հետ: Այսպես՝ մեր հավաստի աղբյուրները հայտնում են, որ գրեթե նույնաբովանդակ զրույց կայացել է նաև Սեյրան Օհանյանի և գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) միջև: Վերջինս գովեստի խոսքեր է հեղել նախկին նախարարի հասցեին և հորդորել քաղաքականության մեջ չներքաշվել: «Հրամանատար մարդ ես, էդպիսի բաների մեջ մի՛ ներքաշվի»,- մասնավորապես, ասել է Բեգլարյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր