211652_close_icon
views-count679 դիտում article-date 10:19 28-09-2024

Իրանի կառավարությունը միշտ կլինի Լիբանանի ժողովրդի կողքին. Իրանի նախագահ

Tert.am-ի հաղորդմամբ՝ Իրանի կառավարությունը միջոցներ կձեռնարկի սիոնիստների վերջին հանցագործության կապակցությամբ և միշտ կլինի Լիբանանի ժողովրդի և «դիմադրության առանցքի» կողքին:

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի կառավարությունն իր ցավակցությունն է հայտնում Լիբանանի ժողովրդին և համապատասխան քայլեր կձեռնարկի Բեյրութում «Հեզբոլլահի» ստորգետնյա շտաբին իսրայելական ավիահարվածից հետո»,- ասել է Իրանի նախագահը:

Իսրայելական բանակը գիշերվա ընթացքում շարունակել է ավիահարվածներ հասցնել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր