211652_close_icon
views-count1171 դիտում article-date 22:11 27-09-2024

Գնել Սանոսյանը Իրանի դեսպանի հետ Սյունիքում դիտարկել է նոր ենթակայանի շինաշխատանքները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։
 
Նախարար Սանոսյանը, ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Բարձրավոլտ էլեկտրոցանցեր» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Միրզոյանի, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է «Նորավան» ենթակայան: Հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ 
 
ՀՀ ՏԿԵ նախարարը ծանոթացել է կայանի շինարարության ներկայիս ընթացքին, կատարված աշխատանքներին։
 
Գնել Սանոսյանը այցելել է նաև «Նորավան» ենթակայանի կառավարման շենք, որտեղ նախարարին ներկայացվել է տեղադրված սարքավորումների միջոցով և Երևանում,և Թեհրանում մոնիթորինգ անելու հնարավորությունը։
 
Մինչև այս տարվա ձմեռ նախատեսվում է ավարտին հասցնել մալուխների անցկացման աշխատանքերը, կատարել բարեկարգման աշխատանքներ, իսկ 2025 թվականի ընթացքում արդեն ապահովել տեխնիկական հագեցվածությամբ։
 
Այցի ընթացքում դիտարկվել է նաև Հայաստանից դեպի Իրան հենասյուների տեղադրման հատվածները, կատարված բետոնացման աշխատանքները, որոնք իրականացվում են ռելիեֆային բարդ պայմաններում։ Վերջին երկու ամսվա ընթացքում տեղադրվելն են մոտ 40 հենասյուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի ակտիվացնել համագործակցությունը՝ ենթակայանի աշխատանքները սահմանված ժամկետում ավարտելու համար։

Նմանատիպ նյութեր