211652_close_icon
views-count520 դիտում article-date 21:58 27-09-2024

Իսրայելը հարվածել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, կա առնվազն 2 զոհ

ՄԱԿ-ի ամբիոնից Իսրայելի վարչապետի ելույթից հետո իսրայելական կողմը հարվածել է Բեյրութին, կա առնվազն 2 զոհ, 76 վիրավոր։ Փոխանցում է Azatutyun-ը։

Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանից ծխի մեծ ամպ է բարձրանում։ Իսրայելը հայտարարում է, թե թիրախավորել է «Հեզբոլա»-ի կենտրոնակայանը։

«Քիչ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը ճշգրիտ հարված են հասցրել «Հեզբոլա» ահաբեկչական կազմակերպության կենտրոնական շտաբին: «Հեզբոլա»-ի կենտրոնական շտաբը միտումնավոր կառուցվել է Բեյրութում գտնվող Դահիեի սրտում գտնվող բնակելի շենքերի տակ՝ որպես լիբանանցիներին կենդանի վահան օգտագործելու «Հեզբոլա»-ի ռազմավարության մաս», - հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին:

«Ազդակի» խմբագիր Շահան Գանտահարյանը Բեյրութից «Ազատությանը» հայտնեց. - «Հզոր պայթյուններ որոտացին, բարձրացավ, որ օդային հարձկում է Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող «Հեզբոլա»-ի կենտրոնատեղիին: Հսկա փլուզումներ, ցնցվեց ամբողջ քաղաքը»:

Գանտահարյանի փոխանցմամբ՝ քաղաքի բնակչությանը ապաստարաններում պատսպարվելու կոչեր չեն հնչել:

Նմանատիպ նյութեր