211652_close_icon
views-count1000 դիտում article-date 21:27 16-03-2024

Իսրայելը դարձյալ հարվածել է Լիբանանի թիրախներին

ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, հարձակվել է Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման մի քանի ռազմական օբյեկտի վրա։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ՝ մարտի 16-ի գիշերը իսրայելական կործանիչները հարձակվել են «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտների վրա՝ Թաիր Հարֆա շրջանում (Լիբանան)։

Նշվում է նաև, որ իսրայելցի զինվորականները հարձակվել են շիա կազմակերպությանը պատկանող օբյեկտի վրա, որը գտնվում է Լիբանանի Էլ-Լաբբուն շրջանում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր