211652_close_icon
views-count736 դիտում article-date 23:07 25-09-2024

Փաշինյանը Ռումինիայի նախագահին «խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ զարգացումներն է ներկայացրել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը:

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը: Ռումինիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը մեր երկրի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում:

Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Յոհաննիսը մտքեր են փոխանակել անվտանգային հարցերի շուրջ:

Այս համատեքստում վարչապետը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
 

Նմանատիպ նյութեր