1669 դիտում
21:38 23-09-2024
Տնային կալանք՝ արցախյան պատերազմներին մասնակցած գյուղապետին. aravot.am
Aravot.am-ը գրում է. «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում երկու օր առաջ ձերբակալվել էր Արթիկ խոշորացված համայնքի Հովտաշեն գյուղի վարչական ղեկավար, ազատամարտիկ Սեյրան Փիլոսյանը։ Ըստ մամուլի հրապարակումների, նա կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Մեր տեղեկություններով, դատարանը որոշել է Սեյրան Փիլոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել տնային կալանքը։ Թե կոնկրետ ինչ քրեական վարույթի շրջանակում են նրան կալանավորել, Արթիկ խոշորացված համայնքի պատասխանատուները հստակ չգիտեն, միայն տեղյակ են, որ գործն առնչվում է ոչ թե որպես վարչական ղեկավար, այլ գյուղապետ աշխատած տարիներին նրա գործունեության հետ։ Բանն այն է, որ Սեյրան Փիլոսյանը մոտ 20 տարի եղել է Հովտաշենի գյուղապետ, Արթիկի համայնքների միավորումից հետո նշանակվել է նույն գյուղի վարչական ղեկավար»։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1402 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1213 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան