211652_close_icon

Լապշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն

views-count1546 դիտում article-date 22:42 21-09-2024
Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական ԼուսինեՄարտիրոսյանը:

«Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա.Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահներն արգելել էին  բլոգեր Ալեքսանդր Լափշինի մուտքը Հայաստանի տարածք:

Նմանատիպ նյութեր