2022 դիտում
22:03 19-06-2014
ՀՀ իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է Բելգիայի Թագավորությունում և տեղափոխվել Հայաստան. տեսանյութ
Դեռևս 2012 թ. դեկտեմբերին ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզում էր հայտարարվել 1957 թ. ծնված Գեղամ Հ.-ի նկատմամբ՝ ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով, այն է՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
2013 թ. մարտին Գեղամ Հ.-ի նկատմամբ Ինտերպոլի ուղիներով հայտարարվեց միջազգային հետախուզում: Նշված ժամանակահատվածից ի վեր` ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից ձեռնարկվեցին բոլոր անհրաժեշտ միջոցառումները հետախուզվողին հայտնաբերելու նպատակով: Արդյունքում` կարճ ժամանակ անց, համագործակցելով Բելգիայում Ինտերպոլի ԱԿԲ-ի գործընկերների հետ, 2014 թ. փետրվարին հետախուզվողը հայտնաբերվեց Բելգիայի Թագավորությունում և վերցվեց նախաէքստրադիցիոն կալանքի:
Հանձնման արարողակարգի ավարտից հետո, 2014 թ. հունիսի 19-ին, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության համատեղ օպերատիվ խմբի կողմից Գեղամ Հ.-ն Բրյուսել-Մոսկվա-Երևան չվերթով Բելգիայի Թագավորությունից տեղափոխվեց Հայաստանի Հանրապետություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1135 դիտում
13:29 05-08-2014
Ավետ Ադոնցն ազատվել է Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունից
1913 դիտում
15:34 04-08-2020
Նախագահը նոր դեսպան է նշանակել Բելգիայի Թագավորությունում և ներկայացուցիչ՝ Եվրամիությունում
882 դիտում
18:18 05-09-2022
Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում
Այս բաժնից
1033 դիտում
21:56 10-01-2025
Ինչպես հոգին մարմնով դառնում է մարդ, այնպես ազգը պետությամբ դառնում է ժողովուրդ․ Նիկոլ Փաշինյան
1114 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1477 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե