733 դիտում
22:00 20-09-2024
Հնդկաստանի ԱԳ պետնախարարը նշել է՝ ՀՀ-Հնդկաստան գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլեր են տարվում
Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը ՀՀ Անկախության 33-րդ տարեդարձին և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո է կազմակերպել Նյու Դելիում, որին որպես գլխավոր հյուր մասնակցել է Հնդկաստանի ԱԳ պետնախարար Կիրտի Վարդհան Սինգհը, հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից։
ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում ընդգծել է յուրաքանչյուր պետության ինքնիշխանության նշանակության և անկախ պետություն ունենալու համար վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կրած փորձությունների մասին, ինչպես նաև անդրադարձել՝ ապագայի երջանկության իրագործմանն ուղղված Հայաստանում հաստատված ներկայիս նպաստող պայմաններին: ՀՀ դեսպանը նաև, բարձր գնահատելով դարեր շարունակ անկախության գերակա արժեքի համար մղվող՝ հնդիկ ժողովրդի պայքարն ու Հնդկաստանի ընթացիկ նշանակալի նվաճումները, նշել է Հայաստանի և Հնդկաստանի ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա խարսխված երկկողմ գործընկերային շփումների, առկա բազմաոլորտ համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթության մասին:
Հնդկաստանի ԱԳ պետնախարարն իր հերթին նշել է երկու երկրների բարեկամության խորը պատմական կապերի և ժողովրդավարության արժեքների երկուստեք հավատարմության, ինչպես նաև համատեղ ջանքերով երկկողմ արժեքավոր և շարունակական գործընկերությունն ամրապնդելուն ուղղված իրականացվող քայլերի մասին: Ընդգծվել է նաև Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում ունեցած բարձր տպավորությունները:
Բավականաչափ երկարաժամկետ կտրվածքով, վերջին մի քանի տարիների համար աննախադեպ համարվող ընդունելությանը, դեսպանության կազմակերպմամբ Հնդկաստանում գտնվող Լոնդոնի «Քլինգեն» կամերային համույթի կատարմամբ, գեղարվեստական ղեկավար, դիրիժոր, տենոր, դաշնակահար, մաեստրո Սիփան Օլահի գլխավորությամբ, երեկոյի ընթացքում հրավիրյալների ուշադրությանն են արժանացել ինչպես Ազնավուրի, այնպես էլ Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ անվանի հայ կոմպոզիտորների երաժշտական կատարումները։

Նմանատիպ նյութեր
838 դիտում
19:58 17-05-2024
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր
1253 դիտում
10:57 29-04-2014
ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանն ուղղված ծրագրին. Ջեյմս Ուորլիք
Այս բաժնից
1090 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1450 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1255 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան