1141 դիտում
11:50 19-09-2024
Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. Շահրամանյան
Բոլորս ականատես ենք՝ ինչ տեղեկատվական տեռոր է տիրում ՀՀ-ում։ Ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ՝ ուզում եմ ասել, որ ՀՀ-ում պետք է կարգավորվի տեղեկատվական դաշտի գործունեությունը, սոցցանցերում տարածվող տեղեկությունների համար պատասխանատվություն պետք է լինի:
Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ տարածած հաղորդագրությանը:
Նա դիմեց ՀՀ ԱԺ-ին՝ ձեռնամուխ լինել այնպիսի օրենսդրական փոփոխությունների, որը հնարավորություն կտա պաշտպանված լինել ՀՀ բոլոր քաղաքացիներին և ՀՀ-ում ապրող անձանց:
«Միայն ԱԱԾ շրջանառած տեղեկատվությունը չէ, տարբեր տեղեկություններ են շրջանառվում ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ, ծանր, առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ: Հորդորում եմ ՀՀ ուժային կառույցներին՝ հետամուտ լինել նման տեղեկություններին, բացահայտել դրանց իսկությունը և հավաստի լինելու դեպքում տալ իրավական գնահատական»,- ասաց նա:
Հարցին՝ ճի՞շտ է, որ Արցախի լուծարվելուց, հայաթափվելուց հետո շարունակում եք մնալ Արցախի նախագահի պաշտոնում, Սամվել Շահրամանյանն ասաց. «Այն մարդիկ, ովքեր ուզում են լսել մեզ, կլսեն, ուզում են տեսնել Արցախը, կտեսնեն, այն մարդիկ ովքեր չեն ուզում, ուզում եք այս հարցին ես 10-20 անգամ պատասխանեմ, այդ նույն հարցերը շարունակելու եք պնդել, տալ։ Իրավական առումով ձեր հարցը հիմնավորված չէ»։

Նմանատիպ նյութեր
1859 դիտում
09:49 19-06-2019
Կաշառք պահանջելու մասին հաղորդում տվողի դեմ հարկային տեռոր է կիրառվում․ «Ժամանակ»
1090 դիտում
12:32 04-11-2024
Հայաստանում հարկային տեռոր չկա, ընկերային ենք աշխատում բոլոր հարկ վճարողների հետ. Ռուստամ Բադասյան
Այս բաժնից
769 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
847 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
715 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է