211652_close_icon
views-count577 դիտում article-date 19:53 18-09-2024

Նոր պայթյուններ՝ Լիբանանում

Քիչ առաջ Լիբանանում նոր պայթյուններ են հնչել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Փոխանցում է Azatutyun-ը։

Գործակալությունը հայտնում է առնվազն երկու նոր պայթյունների մասին՝ մեկը՝ երկրի հարավային շրջաններում, մյուսը՝ Բեյրութի հարավային արվարձանում։

Լրատվամիջոցի աղբյուրները պնդում են, որ պայթել են «Հեզբոլա»-ին պատկանող հեռահաղորդակցության միջոցները։

Արդյոք խոսքը կրկին փեյջերների մասին է՝ չի հստակեցվում։

«Պայթյուններից մեկը տեղի է ունեցել երեկվա հարձակման զոհերից մեկի հուղարկավորության վայրում», - փոխանցում է Reuters-ը:

Երեկ Լիբանանում և Սիրիայի որոշ հատվածներում գրեթե միաժամանակ հազարավոր փեյջերների պայթյունների հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 11 զոհ կա, մոտ 3 հազար վիրավոր:

Նմանատիպ նյութեր