211652_close_icon
views-count898 դիտում article-date 08:42 17-09-2024

Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ղեկավարը զանգահարել է Քոչարյանին օգոստոսի 31-ին, շնորհավորել երկրորդ նախագահի 70-ամյա հոբել յանը։

Փորձեցինք կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ և մանրամասներ պարզել հեռախոսազրույցի վերաբերյալ, սակայն չհաջողվեց։
Ամեն դեպքում հեռախոսազանգի փաստն ինքնին ուշագրավ է հատկապես ներկա իրավիճակում։ Ակնհայտ է, որ քաղաքական սեզոնին ընդառաջ Ռուսաստանը մեծացնում է իր ուշադրությունը Հայաստանի նկատմամբ. մի կողմից՝ սկսում են իշխանության հետ շփումների ինտենսիվությունը վերականգնել, որի մասին վկայում են ՌԴ փոխվարչապետի, փոխարտգործնախարարի և տարբեր պաշտոնական դեմքերի այցերը, մյուս կողմից՝ վերականգնում են շփումները ավանդական գործընկերների հետ, որոնց հուսալիությունը ապացուցված է ժամանակի ընթացքում: Վերջինը հատկապես ուշագրավ է, քանի որ Հայաստանի ներկա իշխանությունը վաղուց ապացուցել է, որ առնվազն հուսալի չէ, պատրաստ է տարբեր սադրանքների՝ կախված իր իշխանությունը պահելու հնարավորությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր