211652_close_icon
views-count7747 դիտում article-date 10:55 28-12-2020

Ռոբերտ Քոչարյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ 168․am

Ռոբերտ Քոչարյանը գտնվում էր Մոսկվայում՝ ԲՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու համար, նրա և Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տևական (շուրջ մեկ ժամ տևողությամբ) հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Գրում է [url=https://168.am/2020/12/28/1436834.html?fbclid=IwAR1O_i-0rX-EDyIUdki544NmeXBNbla9RZQE-iqCF2vzc0QySSdpt6AZ8Zg]168․am[/url]-ը։ Զրուցակիցները հարցերի լայն շրջանակ են քննարկել. դրանք առնչվել են Հայաստանի և Արցախի անվտանգության խնդիրներին հետպատերազմական իրողությունների ներքո, տարածաշրջանային հնարավոր զարգացումմերին, Հայաստանում ստեղծված քաղաքական և տնտեսական իրավիճակին։ Տեղեկությունը ճշտելու համար մենք դիմեցինք երկրորդ Նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին, որն այդ օրը ևս գտնվում էր Մոսկվայում։ Սողոմոնյանը չհերքեց տեղեկությունը՝ միևնույն ժամանակ հրաժարվելով մանրամասներ ներկայացնել զրույցից կամ որևէ կերպ մեկնաբանել այն։ Շարունակությունը՝ [url=https://168.am/2020/12/28/1436834.html?fbclid=IwAR1O_i-0rX-EDyIUdki544NmeXBNbla9RZQE-iqCF2vzc0QySSdpt6AZ8Zg]սկզբնաղբյուր[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր