211652_close_icon
views-count901 դիտում article-date 17:05 15-09-2024

ԱՄՆ-ի ընտրությունները շատ բան կփոխեն Ուկրաինայի պատերազմի հարցում. Թրամփ

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կրկին խոստացել է լուծել Ուկրաինայի պատերազմը, եթե վերընտրվի նախագահ: Փոխանցում է Tert.am-ը։

«Ես շատ լավ գիտեմ նախագահ Պուտինին, ես շատ լավ գիտեմ նախագահ Զելենսկուն, և կարծում եմ, պատերազմի հարցը պետք է լուծել, և մենք պետք է դա անենք և անենք դա ուժով և իմաստությամբ»,- ասել է նա։ 

Թրամփը կրկին ասել է, որ եթե ինքը լիներ նախագահ, Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ երբեք չէր լինի։

«53 օրից ունենք ընտրություններ. դրանք շատ բան կփոխեն, այդ թվում՝ այս պատերազմի հետ կապված»,- ասել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր