211652_close_icon
views-count5613 դիտում article-date 09:22 19-11-2021

Պապիկյանը՝ կադրերի փնտրտուքի մեջ. Դավթյանին կփոխեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, որ գնացել է պաշտպանական գերատեսչություն՝ իրավիճակն իր ձեռքը վերցնելու եւ բոլորին թափ տալու համար, կադրերի փնտրտուքի մեջ է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կա քաղաքական որոշում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հեռացնելու պաշտոնից: Դեռ նորանշանակ նախարարը չի աճապարում, քանի որ հարմար կադր չկա, որը կարող է փոխարինել ԶՈՒ գլխավոր շտաբի պետին: Առայժմ կադրերի ուսումնասիրություն է:

Արտակ Դավթյանին փոխելու հրամայականը երկու պատճառ ունի. նախ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակը եւ կազմակերվածությունը գոհացնող չէ, ինչի ուղիղ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, բացի այդ, Գլխավոր շտաբի պետը անցնում է Դավիթ Գալստյանի՝ պատրոն Դավոյի նկատմամբ այս տարվա սկզբին հարուցված զենքի առուվաճառքի կոռուպցիոն քրեական գործով, եւ ինչպես տեղեկացրել էինք, առաջիկայում նրա կարգավիճակը գործով վկայից փոխարինվելու է հավանաբար մեղադրյալով:

Չի բացառվում՝ Արտակ Դավթյանն անգամ կալանավորվի շուտով: Նաեւ դրա համար է, որ Ա. Դավթյանին փոխարինելու քաղաքական որոշում է կայացվել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Նմանատիպ նյութեր