Ռուսաստանի Ալթայի մարզում թեթև ինքնաթիռ է կործանվել. օդաչուն զոհվել է
Ալթայի երկրամասի Պրիոզերնի գյուղի մոտ թեթև ինքնաթիռ է կործանվել: Օդաչուն զոհվել է, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ալթայի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչությանը։
«Երկրի վրա զոհեր կամ ավերածություններ չկան։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը մասնավոր է։ Տեղում աշխատում են օպերատիվ և շտապօգնության ծառայությունները»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մարզային արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հավելել են, որ «օդանավում եղել է մեկ օդաչու»։
Նախնական տվյալներով՝ արտակարգ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 12։00-ին (Մոսկվայի ժամանակով 08։00-ին) մասնավոր չվերթի ժամանակ, հայտնել են տրանսպորտի դատախազությունից։
Թռիչքների անվտանգության օրենսդրության կատարման ստուգման համար Արևմտյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունից այցելել են դեպքի վայր։