Ղազախստանում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել. զոհվել են օդաչուն և ուղևորը
Ղազախստանի Աքմոլայի մարզում օգոստոսի 17-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել Aerostar R40F UP-LA229 թեթև շարժիչավոր ինքնաթիռի հետ, որի հետևանքով երկու մարդ է զոհվել, հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Տրանսպորտի նախարարությանը։
Նշվում է, որ թռիչքն իրականացվել է ընդհանուր նշանակության ավիացիայի շրջանակներում, հրդեհ չի բռնկվել։ Պատճառները պարզելու համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով, դեպքի վայր են մեկնել Տրանսպորտի նախարարության պատահարների հետաքննության դեպարտամենտի աշխատակիցները։
Միևնույն ժամանակ, ոստիկանության գծային վարչությունը նախնական հետաքննություն է սկսել Ղազախստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Երկաթուղային, օդային, ծովային կամ գետային տրանսպորտի երթևեկության կամ շահագործման անվտանգության կանոնների խախտում (...), որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի անձանց մահվան»։
«Զոհվել է երկու մարդ՝ օդաչուն և ուղևորը։ Վթարի պատճառները պարզվում են»,- Tengrinews.kz-ին հայտնել են իրավապահ մարմիններից։
Ոստիկանությունից հավելել են, որ հետաքննության համար ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ՝ ՆԳՆ, տրանսպորտի ոստիկանության դեպարտամենտի և Աքմոլայի մարզի աշխատակիցներից։
«Դեպքի վայրում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Քրեական գործի քննությունը վերցվել է ՆԳՆ ղեկավարության վերահսկողության տակ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։