56335 դիտում
10:28 14-09-2024
Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ Արարատյան փողոցում «Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ դեպքի վայրում 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Opel»-ը և տեղում իրականացրել հերթապահություն։
Պարզվել է նաև, որ կայանված բեռնատարը բեռնված է եղել ցեմենտով։
Մինչ դեպքի վարում աշխատում էին պարեկներն ու փրկարարները, Երևանի 1-03 շտապ օգնությունից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածի և կայանված բեռնատարի սեփականատիրոջ ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Վթարից հետո 2 աղջիկ իրենց ավտոմեքենայով մոտեցան ու իրար հետ զրուցում ասում էին, որ էս ինչ արեցին, դարձան վթարի պատճառ, իրենց մեղքով «Opel»-ը խփեց «ցեմենտավոզին»։ Երբ նրանք տեսան, որ պարեկային ավտոմեքենաները մոտենում են, իրենց ավտոմեքենայով հեռացան»։ Այդ տեղեկությունը ճշտվում է։
Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիները ասում էին․ «Էս Արարատյան փողոցը մի իսկական պատուհաս է դարձել թե՛ բնակիչների, թե՛ հետիոտների համար։ Ամեն օր էստեղ արհեստական խցանումներ են տեղի ունենում ու դրա հիմնական մեղավորները այս փողոցում գտնվող «Ապավեն» ընկերության աշխատակիցներն են, որոնց բեռնատարների վարորդները ժամերով կարող են արհեստական խցանումներ ստեղծեն, քանի որ իրենց մի քանի մետր երկարությամբ ավտոմեքենաները եթե փորձում են մտնեն «Ապավեն»-ի տարածք, ապա ամեն մեքենայի համար 10-15 րոպե է պահանջվում։ Էլ չենք ասում, որ եթե, Աստված մի արասցե, վթար է տեղի ունենում, ինչ հաճախակի է լինում, ապա էդ բեռնատարները երբեմն մի քանի ժամ մնում են փողոցի մեջտեղում, ինչի պատճառով էլ խցանում է տեղի ունենում և երթևեկությունը դառնում է դժվարանցանելի։ Սրա դեմը պետք է պատկան մարմինները առնեն, հակառակ դեպքում ամեն օր ականատես ենք լինում վթարների ու խցանումների։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ կանչով շտապօգնություն է ժամանել, բժիշկները մնացել են այդ բեռնատարների ստեղծած արհեստական խցանման մեջ ու ստիպված ոտքով են մոտեցել բուժառուին»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 161+
161+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16852 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ