211652_close_icon
views-count1147 դիտում article-date 20:24 11-09-2024

ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ

Սահմանադական դատարանում տեղի է ունեցել 2024 թվականի «Ամառային դպրոցի» շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել են ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, փոխնախագահ պարոն Վ. Գիգորյանը, դատավորներ տիկին Ս. Սաֆարյանը և պարոն Դ. Խաչատուրյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության նորանշանակ դեսպան տիկին Մարիեկ Մոնրոյ-Վինթերը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ տիկին Լ. Հակոբյանը։ Հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։ 
 
Միջոցառման շրջանակներում ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանի հետ, որին հաջորդել է «Ամառային դպրոցի» մասնակիցների հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Շրջանավարտներին ողջունել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների թագավորության նորանշանակ դեսպան Մարիեկ Մոնրոյ-Վինթերը։
 
Սահմանադրական դատարանի 2024 թ. «Ամառային դպրոցը՝ ՀՀ ԲՈՒՀ-երի իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար կայացել է սեպտեմբերի 7-8-ին՝ Ծաղկաձորում։ Դպրոցի ունկնդիրների համար դասախոսություններով են հանդես եկել ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը («Միջազգային և սահմանադրական իրավունքների հարաբերակցությունը»), դատավորներ Սեդա Սաֆարյանը («Սահմանադրական դատարանի դերը մարդու հիմնական իրավունքների պաշտպանության գործում») և Դավիթ Խաչատուրյանը («Մարդու իրավունքների սահմանափակման լեգիտիմությունը», «Դատական ակտիվիզմի սահմանները»), իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը («Սահմանադրաիրավական վեճ»)։ 

Բանախոսները նաև պատասխանել են մասնակիցների հարցերին։

«Ամառային դպրոցն» իրականացվել է «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախաձեռնությամբ։

Նմանատիպ նյութեր