661 դիտում
17:39 11-09-2024
Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան. Իրանի արտաքին գործերի նախարար
Իրանը բալիստիկ հրթիռներ չի ուղարկել Ռուսաստան, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, գրում է Mehr գործակալությունը:
Արաղչին այս հայտարարությունն արել է ի պատասխան Ռուսաստանի հետ Իրանի ռազմական համագործակցության վերաբերյալ արևմտյան երկրների կողմից արված վերջին պնդումներին։
«Նրանք, ովքեր կախվածություն ունեն պատժամիջոցներից, պետք է իրենց հարց տան. ինչպե՞ս կարող է Իրանը նման բարդ զենքեր պատրաստել և վաճառել դրանք: Պատժամիջոցները լուծում չեն, այլ խնդրի մի մասն են: Ոչ մի հրթիռ (Իրանից) չի ուղարկվել Ռուսաստան, և նման պնդումները հոգեբանական պատերազմի տեսակ են»,- ասել է դիվանագետը:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանն Իրանից ստացել է բալիստիկ հրթիռները և, հավանաբար, մի քանի շաբաթվա ընթացքում դրանք կօգտագործի Ուկրաինայում:
Միացյալ Նահանգներն Իրանին պաշտոնապես մեղադրել է Ուկրաինայում պատերազմի համար Ռուսաստանին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար՝ հայտարարելով, որ համապատասխան միջոցներ կձեռնարկի ներգրավվածներին պատժելու համար։
Ավելի վաղ CNN-ը և Wall Street Journal-ը, վկայակոչելով անհայտ աղբյուրներ, հայտնել են, որ Իրանը Ռուսաստան է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ: The Times-ը, վկայակոչելով ուկրաինական հետախուզությանը, հայտնել էր, որ խոսքը, ըստ ամենայնի, 200 բալիստիկ հրթիռների մասին է, որոնց հեռահարությունը հասնում է 110 կիլոմետրի։
Իրանը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունները: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ Թեհրանը զենք չի մատակարարում Ուկրաինայում հակամարտող կողմերին, քանի որ դա համարում է անմարդկային:

Նմանատիպ նյութեր
3253 դիտում
21:52 22-04-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին
3192 դիտում
15:20 08-03-2016
Իրանը նոր բալիստիկ հրթիռներ է փորձարկել
Այս բաժնից
1105 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1189 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1069 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ