Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսը մի քանի հրթիռային փորձարկումներ է անցկացրել ռազմական զորավարժությունների շրջանակում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Նշվում է, որ արձակվել են բալիստիկ հրթիռներ երկրի տարբեր տարածքներում տեղակայված բունկերներից:
Հրթիռային փորձարկումների նպատակը եղել է Իրանի հեղափոխությանը, ինքնիշխանությանը և պետականությանը սպառնացող գործոններին դիմակայելու հզորության ստուգումը, ինչպես նաև ցույց տալու Իրանի զսպող հզորությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Իրանը հրթիռային փորձարկումներ է անցկացրել Պարսկական ծովածոցում գտնվող ամերիկյան ականակրից ոչ հեռու: