32274 դիտում
21:15 10-09-2024
ՆԳ նախարարի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ի՞նչ հանձնարարականներն է ՀՀ «ՄՌՈւ»-ի պետը փոխանցել իր ենթականերին․ ժողովրդին հայտնի Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
ՀՀ Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ծառայության մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Արարատ Թևոսյանը վերջին ժամանակահատվածում իր ենթակայության տակ գտնվող ժողովրդին հայտնի «ՄՌՈւ»-ների պետերին փոխանցել է ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականները, որ «ՄՌՈւ»-ները նույնպես պետք է պայքար տանեն ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի հաշվառման քննական բաժնի ծառայողները՝ պետ Էդուարդ Պողոսյանի գլխավորությամբ, հերթական հաջողությունն են գրանցել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման գործում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Աբովյանի «ՄՌՈւ»-ի պետը կարծես ավանդույթ է ձևավորել, երբ իրենց մոտ գալիս են քաղաքացիները ավտոմեքենաների հաշվառման համար, նա և իր կոլեկտիվը ակտիվ բանակցություններ են վարում բնակիչների հետ, որպեսզի նրանք, եթե ունեն իրենց մոտ ապօրինի զենք-զինամթերք, ապա ինքնակամ ներկայացնեն, ինչը հնարավորություն կտա նրանց ազատվել քրեական հետապնդումից, եթե պարզվի, որ նշված զենք-զինամթերքով քրեորեն պատժելի արարք չի կատարվել։
Այսօր քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին, ով հայտնել, որ ինքը Աբովյանի «ՄՌՈւ»-ի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Գյուղի գյուղի Աբովյանի հաշվառման քննական կենտրոնի տարածքում զենք-զինամթերք է թողել։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Ավետիսյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները, պարեկներն ու «ՄՌՈւ»-ի աշխատակիցները մոտ 30 րոպե «սանրել են» տարածքը և հայտնաբերել են սպիտակ կտորից կասկածելի պարկ։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արշակ Շահբազյանի գլխավորությամբ։
Քննիչի ներկայությամբ բացել են կասկածելի պարկը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիքի պահունակ՝ լիցքավորված փամփուշտներով, մարտական նռնակներ և այլ ռազմամթերք։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով սա Աբովյանի «ՄՌՈւ»-ի ծառայողների կողմից առաջին դեպքը չէ։ Նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանց կողմից քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքները դրական արդյունք են տվել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+