211652_close_icon
views-count1885 դիտում article-date 09:16 08-09-2024

Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի, 10-ի և 12-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 9-ին, 10-ի գիշերը և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին և 9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 8-ին, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին, 10-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ 

Նմանատիպ նյութեր