211652_close_icon
views-count736 դիտում article-date 19:40 06-09-2024

Պապոյանը Լատվիայում ծանոթացել է հայկական ընկերության արտադրանքի ցուցադրությանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ տեղակալ Նարեկ Հովակիմյանը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում մասնակցել են «BT1» միջազգային ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպված «Riga Food 2024» սննդի, խմիչքների, սննդի վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման, նորարարության, ՀոՌեԿա և խանութների սարքավորումների և ծառայությունների 29-րդ միջազգային ցուցահանդեսին։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է միասնական հայկական տաղավարով՝ ներկայացնելով 27 հայկական ընկերության արտադրանք (ալկոհոլային խմիչք, ըմպելիք, շոկոլադ,թեյ,պատրաստի սնունդ և այլն)։
 Նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքին։

Ընդհանուր առմամբ, այս տարի ցուցահանդեսը հյուրընկալում է 12 երկիր՝ ազգային տաղավարով, ինչպես նաև ընկերություններ, առևտրային ցանցերի ներկայացուցիչներ Լատվիայից, Լիտվայից, Սլովակիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Լեհաստանից, Ուզբեկստանից, Էստոնիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից և այլ երկրներից։

Նմանատիպ նյութեր