1537 դիտում
16:17 06-09-2024
Բացվել է Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ արձանը
Սեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, «Oղակների արքա» Ալբերտ Ազարյանի մահվան տարելիցն է: Այդ կապակցությամբ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում տեղի է ունեցել լեգենդար մարմնամարզիկի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Այս մասին հաղորդում են ԿԳՄՍՆ-ից:
Տարելիցի կապակցությամբ մատուցվել է հոգեհանգստի կարգ, ներկաները ծաղիկներ են խոնարհել Ալբերտ Ազարյանի շիրիմին և խնկարկել նրա հիշատակը: Ներկա են եղել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Օլիմպիական խաղերի չեմպիոն Էդուարդ Ազարյանը, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, մարմնամարզության հավաքականի մարզիկներ, մարզիչներ, մարզասերներ, Ազարյան ընտանիքի անդամներ:
Պետական ֆինանսավորմամբ ստեղծված արձանի հեղինակը քանդակագործ Գոռ Դավթյանն է: Նրա խոսքով՝ ներկայացված մի քանի էսքիզներից լեգենդար մարմնամարզիկի որդին՝ Էդուարդ Ազարյանն է ընտրել վերջնական տարբերակը՝ «Ազարյանական խաչը» թեքված կատարելիս:
«Ալբերտ Ազարյանը մարմնամարզության համաշխարհային պատմության մեջ հետք թողած մարզիկ է, որն արտացոլվում է ոչ միայն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնությամբ, այլև «Ազարյանական թեք խաչով»: Երկար մտածելու կարիք չունեինք. հասկանում էինք, որ հենց այդ լեգենդար վարժությունը պետք է դրվի կոմպոզիցիայի հիմքում: Շատ կարևոր էր հենց շարժումը ճիշտ ցույց տալը, որի հարցում ինձ շատ օգնեց հենց Ալբերտ Ազարյանի մարմնամարզության մարզադպրոցի ողջ անձնակազմը: Իհարկե, պատասխանատվությունը շատ մեծ էր, բայց հաճախ էի այցելում մարզադպրոց, հետևում մեր մարմնամարզիկների մարզումներին, որոնք նախապատրաստվում էին Փարիզի Օլիմպիական խաղերին, զրուցում էի նրանց հետ: Նրանց խորհուրդները լսելով և մարզումներին հետևելով՝ անհանգստությունս սփոփվում էր»,- պատմում է երիտասարդ քանդակագործը:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանի խոսքով` Ալբերտ Ազարյանին նվիրված արձանը վկայությունն է պետության կողմից լեգենդար մարմնամարզիկի կյանքի ու գործունեության նկատմամբ գնահատանքի:
«Սա պետության արժանի գնահատականն է պարոն Ազարյանի ունեցած վաստակին: Մեծ պատիվ է եղել աշխատել ու շփվել նման լեգենդար մարդու հետ: Վստահաբար կարող եմ ասել՝ այս մեկ տարվա ընթացքում չի եղել մեկ օր, որ իր ներկայության, իր ոգևորող հայացքի, խորհուրդների ու խրատների պակասը չզգանք»,-ասել է Գագիկ Վանոյանը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն ընդգծում է՝ Ալբերտ Ազարյանի տեղը լրացնել հնարավոր չէ, իսկ հայկական մարմնամարզության ընտանիքը մեկ նպատակ ունի՝ մշտապես բարձր պահել լեգենդար մարզիկի և նրա անունը կրող մարզադպրոցի պատիվը. «Ալբերտ Ազարյանի մահից հետո ինքներս մեզ խոստացել էինք անպայման մեդալ ունենալ Օլիմպիական խաղերում: Իհարկե, շատ կցանկանայինք ոսկե մեդալ նվաճել, բայց վստահ եմ՝ արծաթե մեդալը ևս պարոն Ազարյանին մեծ ուրախություն կպարգևեր: Արթուր Դավթյանի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերում նվաճած բրոնզե մեդալի լուսանկարն Ալբերտ Ազարյանը փակցրել էր իր աշխատասենյակի պատին. այն մեծ առաջընթաց էր համարում: Պարոն Ազարյանը միշտ մեզ հետ է. ունեցել ենք Օլիմպիական չեմպիոններ ու կարող ենք նորից ունենալ: Մարզադպրոցում իր տեղը շատ է երևում, դատարկություն ենք զգում և այդ բացը չենք կարող լրացնել, բայց պետք է ամեն ինչ անենք, որ Ալբերտ Ազարյանի անունն ու իր մարզադպրոցի պատիվը միշտ բարձր պահենք միջազգային հարթակներում»:
Ալբերտ Ազարյանը կյանքից հեռացել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին՝ 94 տարեկանում: Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։
Մասնակցել է մրցումների աշխարհի 49 երկրում, նվաճել է 45 ոսկե, 42 արծաթե և 10 բրոնզե մեդալներ։ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: ԽԱՀՄ առաջնություններում 11 անգամ արժանացել է չեմպիոնի կոչման։
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։

Նմանատիպ նյութեր
4758 դիտում
21:54 26-10-2021
Երևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանը
5559 դիտում
16:36 04-04-2018
Հռոմի պապը Վատիկանի պարտեզներում կօծի Գրիգոր Նարեկացու բրոնզաձույլ արձանը
2896 դիտում
20:53 19-06-2016
Կայացել է Ալբերտ Ազարյանի անվան Գավաթի խաղարկությունը
Այս բաժնից
505 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
922 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ