211652_close_icon
views-count610 դիտում article-date 17:53 04-09-2024

ԱԳ նախարարի տեղակալը Բլեդի համաժողովին անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում անցկացվող «Europe Whole and Free: A Renewed Commitment to European Security» պանելային քննարկմանը։

Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այդ համատեքստում ԵՄ հետ հարաբերությունների խորացման ՀՀ կառավարության պատրաստակամությանը։ Կարևորվել է առկա իրավիճակում համակարգված և առանց անհարկի հապաղումների համագործակցության անհրաժեշտությունը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր