1100 դիտում
19:35 10-11-2022
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը անդրադարձել են ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին
Նոյեմբերի 10-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-լեհական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հարցեր։
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և անդրադարձ կատարել 44-օրյա պատերազմի և ադրբեջանական ագրեսիաների հետևանքով առաջացած մի շարք կարևոր հումանիտար խնդիրների։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
865 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)