664 դիտում
17:59 03-09-2024
ԱԺ-ում քննարկվել են էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերի խնդիրները
Վերջին շրջանում թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ պատգամավորների` տարբեր բնակավայրեր այցերի ընթացքում քաղաքացիները մշտապես բարձրաձայնում են էներգամատակարարման համակարգում գոյություն ունեցող խնդիրները, ասել է ՀՀ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը:
Հարցին անդրադարձ է եղել սեպտեմբերի 3-ին հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում: Մասնակցել են պատգամավորներ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը և այլք:
Քննարկման ընթացքում պատգամավորները մանրամասն ծանոթացել են էլեկտրամատակարարման ոլորտի խնդիրներին, խոսել դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:
Կառավարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ համաձայն 2016-2027 թվականների իր ծրագրի՝ ՀԷՑ-ը ծավալային առումով կատարում է իր ներդրումները. շեղումները պայմանավորված են նոր սպառողների ավելացմամբ:
Քննարկման մասնակիցները փաստել են, որ նմանատիպ խնդիրների մեր քաղաքացիները բախվում են նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի սպասարկման ընթացքում: Ըստ Վահե Ղալումյանի՝ հարցի վերաբերյալ քննարկումները կլինեն շարունակական:

Նմանատիպ նյութեր
1132 դիտում
21:47 25-09-2024
Ավինյանը ՀԷՑ-ի հետ քննարկել է փոքր կենտրոնի էներգամատակարարման ցանցի արդիականացման ծրագիրը
Այս բաժնից
1075 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1120 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
838 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան