211652_close_icon
views-count1450 դիտում article-date 13:59 19-07-2023

16 «Կալիբր», 8 X-22, 6 «Օնիքս» թևավոր հրթիռներ և անօդաչուներ. Ռուսաստանը հարավից զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ կան վիրավորներ

Հուլիսի 19-ի գիշերը Ռուսաստանը հարավից հարվածել է Ուկրաինային՝ օգտագործելով օդային, ցամաքային և ծովային թևավոր հրթիռներ, ինչպես նաև իրանական «Շահեդ-136/131» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքեր, հայտնում է tsn.ua կայքը։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը 37 օդային թիրախ են խոցել։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունից։

«Հարձակման են ենթարկվել կրիտիկական ենթակառուցվածքային և ռազմական օբյեկտները: Հարվածի հիմնական ուղղությունը Օդեսայի շրջանն էր: X-22 և «Օնիքս» հրթիռներն ուղղված են եղել Օդեսայի շրջանի ենթակառուցվածքին»,- հայտնել են ռազմաօդային ուժերի հրամանատարությունից:

Նշվում է, որ գիշերը ռուսական կողմը մի քանի ալիքով հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ռուսական բանակն օգտագործել է 16 «Կալիբր» ծովային թևավոր հրթիռներ՝ ենթադրաբար արձակված Սև ծովից, 8 X-22 թևավոր հրթիռ՝ արձակված Սև ծովից Տու-22Մ3 հեռահար ինքնաթիռից, 6 «Օնիքս» թևավոր հրթիռ՝ «Բաստիոն» առափնյա հրթիռային համակարգից (Ղրիմ), 1 X-59 կառավարվող օդային հրթիռ՝ արձակված Սև ծովից՝ Սու-35 կործանիչից, «Շահեդ-136/131» տիպի 32 հարվածային անօդաչու թռչող սարք՝ արձակված Ղրիմի և Կրասնոդարի երկրամասի զորավարժարաններից։

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացրել է հակառակորդի 37 օդային թիրախ՝ 13 «Կալիբր» թևավոր հրթիռ, 1 X-59 կառավարվող օդային հրթիռ, 23 «Շահեդ-136/131» հարվածային անօդաչու թռչող սարք:

Նմանատիպ նյութեր