721 դիտում
12:07 03-09-2024
Թուրքիայում ցմահ դատապարտյալը 2 մարդ է սպանել
Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Իզմիր քաղաքում ուշագրավ դեպք է տեղի ունեցել:
Սեպտեմբերի 2-ին թուրքական թերթերի գլխագրերում հայտնված իրադարձությունը կապված է նախկինում սպանության համար ցմահ դատապարտված, սակայն պայմանական ազատության մեջ գտնվող անձի հերթական զոհերի հետ, գրում է Ermenihaber.am-ը։
Բյուլենթ Շենգյուն անունով հանցագործն Իզմիրի Այրանջըլար թաղամասում տաքսի է նստել՝ վարորդին խնդրելով ուղևորվել Յազըբաշը թաղամաս, այնուհետև, նրան տանելով լքված ինչ-որ վայրի ուղղությամբ, ատրճանակի կրակոցով սպանել:
Շենգյունը, վստահ լինելով, որ տաքսու վարորդը մահացել է, վերադառնում և կողոպտում է մեքենան, ապա դիմում փախուստի:
Փախուստի ընթացքում 37-ամյա հանցագործն ուղևորվում է Թորբալը շրջանի Ֆևզի Չաքմաք թաղամաս, որտեղ էլ յուրացնում է ճանապարհին կայանած մեքենաներից մեկը: Սակայն Շենգյունն այսքանով չի սահմանփակվում:
Հանցագործը նախ մտնում է խանութներից մեկն ու փորձում աշխատակցին թալանել, որտեղ էլ վերջինս անձնական ատրճանակից արձակած կրակոցից ծանր վիրավորում է հասցնում և արագ լքում դեպքի վայրը: Աշխատակիցն ահազանգում է ոստիկանություն:
Ոստիկանության կողմից հետախուզման մեջ գտնվող և արդեն իսկ բազմակի հանցանքների մեջ թաթախված Շենգյունը, խանութից հեռանալիս նկատում է գումար կանխիկացնող անձի, մոտենում նրան, թալանում, իսկ վերջում ատրճանակի կրակոցով սպանում արդեն օրվա 2-րդ մարդուն:
Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցներին այնուամենայնիվ հաջողվում է շղթայական հանցագործություններ իրականացրած անձին ձերբակալել:

Նմանատիպ նյութեր
3807 դիտում
19:40 23-03-2015
Նախկին դատապարտյալը սպառնացել է դանակով սպանել նախկին կնոջը եւ այրել ու սպանել զոքանչին
1546 դիտում
18:52 25-07-2014
Երակները կտրած ցմահ դատապարտյալը դադարեցրել է հացադուլը
1782 դիտում
16:47 11-04-2015
Ցմահ դատապարտյալը նույնականացման քարտ ստացավ և թոշակավորվեց
Այս բաժնից
1051 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2847 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
997 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում