1776 դիտում
16:47 11-04-2015
Ցմահ դատապարտյալը նույնականացման քարտ ստացավ և թոշակավորվեց
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից: Նամակը խնդրանք էր նախարարին լուծելու Սողոմոն Քոչարյանի անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը:
Հարկ է ընդգծել, որ խնդիրն անմիջապես հայտնվել է Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում և տրվել են համապատասխան հանձնարարականներ ինչպես փաստաթղթավորման, այնպես էլ թոշակավորման հարցն արագ լուծելու համար:
Տեղեկացնենք, որ լուծվել է դատապարտյալի զինվորական թոշակ ստանալու հարցը, նրան պարբերաբար այցելում է բժիշկը:
Հանձնելով նույնականացման քարտը՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Սողոմոն Քոչարյանին հորդորել է չհուսահատվել և ցանկացած իրավիճակում փորձել օրինակելի վարք դրսևորել պատիժը կրելիս: Նախարարը ցմահ դատապարտյալին է նվիրել Վազգեն Սարգսյանի գրքերից մեկը. «Քանի որ կռված տղա ես, կարծում եմ Սպարապետի այս գիրքը սիրով կկարդաս»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նմանատիպ նյութեր
1982 դիտում
22:33 24-01-2014
ՀՀ ոստիկանությունը` նույնականացման քարտ ստանալու կարգի վերաբերյալ
1440 դիտում
14:21 30-10-2014
101-ամյա տատիկին նույնականացման քարտ հանձնեցին. տեսանյութ
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»