211652_close_icon
views-count5282 դիտում article-date 18:00 02-09-2024

Վերաբացվել է Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Հրազդան» մասնաճյուղը վերաբացվել է նոր հասցեում` ավելի նոր ու հարմարավետ միջավայրում։  

Այսուհետ արդեն Օգոստոսի 23 փողոց, 50/1 հասցեում գործող նորաբաց մասնաճյուղն իր հաճախորդներին կընդունի առավել ընդարձակ և հարմարավետ պայմաններում՝ մատուցելով յուրաքանչյուրի ֆինանսական կարիքներին համապատասխան բանկային ընդլայնված ծառայություններ։

Մասնաճյուղի բացման առիթով, որպես ավանդույթ՝ Բանկի բոլոր հաճախորդները բացման առաջին օրը  ձեռք բերեցին Amio Visa Gold  10,000 դրամ արժողությամբ քարտերն անվճար, իսկ մինչև  սեպտեմբերի 06-ը ներառյալ՝ քարտերը հաճախորդների կողմից կարող են ձեռք բերվել կես գնով:

ՙՀրազդան՚ մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն։

Ամիօ բանկում քեզ բանկում չես զգա, տանը կզգաս…

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:



  

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր