211652_close_icon
views-count784 դիտում article-date 18:44 31-08-2024

Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը․ Սթոլթենբերգ

 
Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հիշյալ լրատվամիջոցին տված հարցազրույցում։ Գրում է «Die Welt» պարբերականը։

«Միջազգային իրավունքի համաձայն՝ ուկրաինական զինուժի գործողությունը չի սահմանափակվում միայն սահմանով»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։

Բացի այդ, նա պնդել է, որ ռուս զինվորները, տեխնիկան և ռազմակայանները համարվում են օրինական թիրախներ։ Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում հղի է ռիսկերով։

«Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանի իրեն», - եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: 

Նմանատիպ նյութեր