54183 դիտում
15:15 30-08-2024
Կոտայքի մարզում վաշտի և դասակի հրամանատարները պարեկի հետ ավտոմեքենայում հայտնաբերել են ոսկեջրած ատրճանակ. կասկածյալը ձերբակալվել է. ատրճանակն էլ նրան է տրվել Արցախի նախագահի կողմից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները «Կանեփ-կակաչ 2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են «Toyota» մակնիշի ավտոմեքենա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան գումարտակի կրտսեր պարեկի մոտ կասկած է առաջացրել, ինչի համար էլ այն տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Արդեն տեղում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ապակե գլանակ՝ լցված հաշիշի յուղ թմրամիջոցին նմանվող զանգվածով, որի ընդհանուր քաշը 12.68 գրամ և մեկ հատ «BROWNING S.A. FABRIQUE NATIONALE HERSTAL» տեսակի և մոդելի 9.19 մմ տրամաչափի մարտական ատրճանակորի փամփշտատուփի մեջ առկա է եղել 12 հատ 9մմ տրամաչափի փամփուշտներ:
Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քնչական բաժին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ, և դրա շրջանակներում ավտոմեքենայի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Խորեն Ա.-ն է, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված զենքը եղել է ոսկեջրած, և այն Խորեն Ա.-ին է տրվել Արցախի Հանրապետության նախագահի կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+