211652_close_icon
views-count1066 դիտում article-date 14:12 29-08-2024

«Ասում էին՝ հեղափոխությունից հետո, մեղավորները կպատժվեն». խաղաղ պայմաններում զոհվածների ծնողները Նիկոլ Փաշինյանին հիշեցնում են իր խոստումը. Aravot.am

«Ասում էին՝ հեղափոխությունից հետո, մեղավորները կպատժվեն. առաջին մեղավորներն իրենք են»,-այսօր կառավարության շենքի մոտ, վրդովված խոսում էր տիկին Անահիտը, որի որդին սպանվել է բանակում՝ խաղաղ պայմաններում:

Խաղաղ պայմաններում զոհվածների ծնողներն այսօր, կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի մոտ էին: Նրանք հիշեցրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ թավշյա հեղափոխությունից հետո երբ իրենց ընդունել էր, ասել էր՝ այս գործերով ոչ մեկի հետ գործ չունեք, միայն ինձ հետ գործ կունենաք, բայց ծնողները մինչ օրս իրենց հարցերի պատասխանները չեն ստացել, պաշտոնյաները նրանց չեն ընդունում, չեն լսում:

Կառավարության նիստի ավարտից հետո, ծնողներին մոտեցավ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը եւ ասաց, որ գործընթացներն իրավապահների հետ է կապված. «Մենք ուսումնասիրել ենք հենց դատավորի հետ կապված գործունեությունը, խախտում չկա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր