5083 դիտում
13:16 04-01-2019
Վստահ ենք, որ բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ուժով. Ղազախստանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը
Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
«Մենք խորապես ցավում ենք տեղի ունեցած ողբերգական միջադեպի համար, ինչը մարդկային կյանք խլեց և ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին:
Մենք վստահ ենք, որ հետաքննությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և կպատժվեն օրենքի ուժով:
Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ առկա է միջմշակութային ներդաշնակություն և բացառիկ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Հուսով ենք, որ ԶԼՄ-ները կվկայակոչեն պաշտոնական աղբյուրները և սոցիալական ցանցերում չեն տարածի չհաստատված տեղեկություն, ինչը կարող է ազդել հանրային կարծիքի վրա, և այս ողբերգությունը դարձնել ազգամիջյան հակամարտության պատճառ»,- ասված է Ղազախստանում Հայաստանի դեսպանության հանրային կապերի դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ տեղի ունեցած դանակահարության հետևանքով մահացել էր մեկ մարդ, ևս երեքը վիրավորվել էին:
Նմանատիպ նյութեր
1884 դիտում
10:11 17-05-2014
Բնապահպանության նոր նախարարը հավաստիացնում է՝ մեղավորները կպատժվեն. Ժողովուրդ
11332 դիտում
18:23 18-01-2015
Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մեղավորները կպատժվեն. Վլադիմիր Պուտին
Այս բաժնից
799 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
826 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»