211652_close_icon
views-count1915 դիտում article-date 21:49 25-08-2024

«Պաչեմ ՊաչեմԳը»․ նոր վառ տեսահոլովակ Hayat Project-ից

Hayat Project-ն իր համերգային շրջագայություններին ընդառաջ նոր վառ տեսահոլովակ է ներկայացրել։ Երգը գյումրվա բարբառով կոչվում է «Պաչեմ ՊաչեմԳը»։ Գունավոր ու ուրախ տեսահոլովակում կտեսնեք նաեւ դերասանուհի Լիանա Վանոյանին՝ իր հայտնի կոլորիտային կերպարով։

Տեսահոլովակում խմբի անդամները հանդես են գալիս աշխույժ կերպարներով, կոստյումների հեղինակը դիզայներ Ֆաինա Հարությունյանն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արա Ղազարյանը, գրում է hayfanat.am-ը։

 Հավելենք, որ խումբը սեպտեմբերի 21-ին մեծ համերգով հանդես կգա Մոսկվայում, հոկտեմբերի 19-ին՝ Երեւանում, իսկ նոյեմբերի 24-ին ելույթ կունենա Լոս Անջելեսում։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր