Hayat Project-ը չեղարկել է օգոստոսի 19-ի համերգը
Hayat Project խումբը գրառում է կատարել «Ինստագրամ» սոցիալական ցանցում՝ երկրպագուներին տեղեկացնելով օգոստոսի 19-ի համերգի չեղարկման մասին։
«Սիրելի բարեկամներ: Օգոստոսի 19-ի Yerevan Park-ում նախատեսվող մեր համերգը մենք չեղարկում ենք:
Այս ողբերգությունը եւս մեկ անգամ մեզ պետք է սթափեցնի ու ստիպի մտածել կարեւորի մասին:
Խորին ցավակցություններս բոլոր զոհվածների ընտանիքներին եւ արագ ապաքինում վիրավորներին:
Հարգանքով եւ խորը վշտով՝ Hayat Project.
Համերգների չեղարկման մասին հայտնել են նաև այլ երգիչներ ու ռեստորաններ», - ասված է գրառման մեջ։