211652_close_icon
views-count1922 դիտում article-date 23:15 08-07-2022

Արամ MP3-ն, Nemra-ն, Ethno Colors-ն ու Hayat Project-ը հանդես կգան Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում

Հուլիսի 16-17-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում նախատեսվում է Վարդավառի տոնին նվիրված կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն։

Տոնակատարության 2 օրվա ընթացքում ելույթներով հանդես կգան այնպիսի սիրված արտիստներ ու խմբեր, ինչպիսիք են Արամ MP3-ն, Nemra-ն, Ethno Colors-ն ու Hayat Projects-ը, իսկ Color Festival-ի շրջանակում՝ DJ Drred-ն ու DJ Mill-ը։

Այդ օրերին տարածաշրջանը կվերափոխվի կրթամշակութային կենտրոնի՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլ նաեւ բազմաթիվ հյուրերի՝ ամբողջ Հայաստանից ու արտերկրից։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան վայելել Վարդավառի տոնը՝ դառնալով տոնական երթի, ազգային երգ ու պարի, ավանդական խաղերի, ջրոցու եւ Color Festival-ի մասնակից, ինչպես նաեւ լսել անցյալից մեզ ուղղված պատգամներն ու ուղերձը՝ ապագայից։

Տոնակատարությունը կազմակերպում է «Կողբ» հիմնադրամը։

«Մեր նպատակը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մայրաքաղաքի եւ մարզերի միջեւ մշակութային փոխանակությանը աջակցելն է։ Ուրախ ենք, որ Կողբ*Վարդավառին միացել են նման սիրված արտիստներ ու խմբեր, որոնցից յուրաքանչյուրի ելույթը իսկական տոն է, հատկապես, մշակութասեր Կողբում։

Սպասվում են ոչ միայն ինքնատիպ համերգային ծրագրեր, այլ նաեւ՝ յուրահատուկ շոու-ներկայացումներ եւ այլ անակնկալներ, որոնք մեր հյուրերը կբացահայտեն՝ միանալով միջոցառմանը»,-նշում է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը։
 

Նմանատիպ նյութեր