211652_close_icon
views-count586 դիտում article-date 16:30 24-08-2024

Ռուսաստանը վերադարձրել է Ուկրաինայի կողմից գերեվարված 115 զինծառայողի

Ռուսաստանը վերադարձրել է Կուրսկի շրջանում գերեվարված 115 զինծառայողի՝ դրա դիմաց Ուկրաինային փոխանցելով նույն թվով գերիների: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության  պաշտպանության նախարարությունը:

«Գերությունից ազատված ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ։

Գերությունից վերադարձածներիը կհասցվեն Ռուսաստան՝ ՊՆ բուժհաստատություններում բուժման և վերականգնման նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր