Ֆրանսիայի դեսպանն այցելել է Ջրառատ համայնք
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյին, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և այլ պաշտոնատար անձինք այսօր հետևել են Ջրառատի վարչական նստավայրի դահլիճի և հանդերձարանի վերանորգման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
Շուրջ 100 քառակուսի մետր վերանորոգվող տարածքում շուտով կգործեն մարզամշակութային խմբակներ:
Շինարարական աշխատանքներն իրականացվել են «Շեն» ԲՀԿ-ի և «Այո» ֆրանսիական կազմակերպության ջանքերով, ինչպես նաև Ախուրյանի համայնքապետարանի ֆինանսական ներդրումով:
Շինաշխատանքներին մասնակցել են նաև ֆրանսիացի կամավորները. 20 ֆրանսիացի կամավոր շուրջ 20 օր ապրել է Ջրառատում և պատրաստակամությամբ մասնակցել աշխատանքներին։