1678 դիտում
21:50 18-08-2024
Կխնդրեմ վերադարձնել մարդկանց հիշողությունը՝ միակ բանը, որը նախիրը հասարակություն է դարձնում. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի տելեգրամյան գրառումը
Ժողովուրդների վերաբերմունքը «Աստված» հասկացության նկատմամբ բազմաթիվ փոխակերպումների է ենթարկվել։ Աստծուն սպանել են, կուրորեն երկրպագել, սպանել են նրա անունից։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում քրիստոնեության դեմ պայքարի պոռթկման մեջ որոշեցին փոխարինել Աստծուն և հորինեցին Գերագույն Էակի պաշտամունքը:
Նիցշեն հայտարարեց Աստծո մահվան մասին, իսկ պոստմոդեռնի գործիչները, զարգացնելով այս թեզը, դրա վրա մի ամբողջ փիլիսոփայական դպրոց կառուցեցին: Աստծուն ծաղրում էին Charlie Hebdo-ի նման պարբերականներում և Օլիմպիական խաղերի բացման ժամանակ, նրա վրա ինքնահաստատվում էին, բայց ամենակարևորը՝ գերադասեցին մոռանալ նրան։ Գիտակցաբար, կամավոր և, արտահայտվելով ոստիկանական արձանագրության անշնորհք լեզվով, եսասիրական նկատառումներով: Ամբողջ խնդիրն այն է, որ քանի կա Աստված, կա հիշողություն: Արվածի ու չարվածի, խոսքերի, ակնարկների, մտադրությունների մասին։ Սրբավայրերի կորստի հիշողությունը, հանգուցյալների, անմեղ զոհերի, նահատակների հիշատակը։
Հեղափոխությունը ժամանակակից հային սովորեցրեց շատ արդյունավետ կերպով մոռանալ անհարմարը։ Չնկատել ցավոտը: Անտեսել բարոյական սկզբունքները։ Դադարել կարեկցել։ Մտածեք, այս պահին տասնյակ հայեր են պահվում ադրբեջանական բանտերում։ Նրանք դատվում են շինծու մեղադրանքներով։ Նրանց խոշտանգում են։ Նրանց ծաղրում են։
Նրանց հանցանքն այն է, որ յուրաքանչյուրն իր ուժերի և խելքի սահմաններում փորձել է ինչ-որ բան անել մեր հասարակության համար՝ շարքային զինվորից մինչև Արցախի քաղաքական ղեկավարությունը։ Հայաստանի իշխանությունները թքած ունեն նրանց վրա։ Այն չի որոշում նրանց կարգավիճակը, չի խոսում այդ մարդկանց մասին միջազգային կազմակերպություններում, գործընթացներ չի նախաձեռնում միջազգային ատյաններում, այն գերադասել է մոռանալ այդ մարդկանց մասին։ Կա՛մ, որ ձեռնտու է, կա՛մ հարմար է, կա՛մ էլ այն պատճառով, որ այն արդեն այժմեական չէ, այլ կերպ ասած՝ պահանջարկ չունի։
Մտադրված մոռացությունը ինստիտուցիոնալացված կեղծավորության ամենաարդյունավետ գործիքն է: Օրուելյան երկիմաստության մեջ տեղավորվող՝ «այստեղ մոռացե՛ք, իսկ այստեղ չհամարձակվե՛ք»-ը բռնապետի սիրելի գործիքն է: Այս լուսավոր տոնին (իսկ այսօր Մարիամ Աստվածածնի վերափոխման օրն է) ես կաղոթեմ մոռացվածների համար։ Աստվածամորը կխնդրեմ մեր բանտարկյալների համար, հանգստություն կխնդրեմ անմեղ զոհերի համար։ Կխնդրեմ վերադարձնել մարդկանց հիշողությունը՝ միակ բանը, որը նախիրը հասարակություն է դարձնում
Թարգմանությունը՝ News.am-ի

Նմանատիպ նյութեր
2848 դիտում
10:52 17-05-2017
Մարդը տիեզերքի կենտրոն է, և միակ բանը, որը պետք է նրան կաշկանդի, պետության օրենքներն են. «Առավոտ»
Այս բաժնից
817 դիտում
18:58 14-11-2024
Հերոսներին` դավաճան, իսկ դավաճանին` հերոս դարձրեցիք. Գարիկ Ուրումյան
616 դիտում
18:57 14-11-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ
781 դիտում
18:50 14-11-2024
Շուտով ականատես ենք լինելու Նիկոլի ու Ալիևի երկար գիշերներին․ Հովհաննես Շահինյան. Hayeli.am