19145 դիտում
22:33 09-11-2023
Արտակարգ իրավիճակ Բագրատաշենի անցակետի վրացական կողմում. մոտ 600 բեռնատարների վարորդներ արդեն մի քանի օր է սպասում են, որ հայկական կողմի անցակետն աշխատի և կարողանան դուրս գալ Վրաստանից ու վերադառնալ հայրենիք
Քիչ առաջ SHAMSHYAN.com կայքի խմբագրություն էին զանգահարել արդեն 2-3 օր Հայաստան Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետի Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների վարորդներ, ովքեր ասում էին, որ հայկական անցակետի վատ աշխատանքի արդյունքում չեն կարողանում մուտք գործել Հայաստան:
Նրանցից Կարեն Հովակիմյանը, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ 2 շաբաթ է տնից դուրս են եկել, գնացել Ռուսաստանի քաղաքներ ու հիմա վերադառնում են Հայաստան, բայց արդեն մի քանի օր է կանգնած են վրացական կողմում, քանի որ հայկական կողմը վատ է աշխատում, կամ չի աշխատում, իսկ վրացական կողմն էլ ասում է, որ չի կարող թողնել, քանի որ խցանումներ կառաջանան:
Ըստ մեր զրուցակցի, այս պահին վրացական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար, որոնց վարորդները տեղեկություն էլ չունեն, թե դեռ ինչքան են ստիպված կանգնելու, որ բացվի հայկական կողմի անցակետը և կարողանան մուտք գործել Հայաստան:
Հուսահատ վարորդները դիմեցին համապատասխան կառույցներին, որպեսզի քայլեր ձեռնարկեն հայկական կողմի անցակետի աշխատանքը արագացնելու, կամ ըստ իրենց՝ սկսելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։