211652_close_icon

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին

views-count1735 դիտում article-date 22:03 13-08-2024
Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում երկրի հյուսիսում՝ Կասպից ծովում։ Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին տեղեկություն է տարածել Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Աստարայի փոխնահանգապետին։

Հաղորդվում է, որ այսօր երեկոյան Աստարայի ռազմածովային բազայի տարածքում կանցկացվեն Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային զորավարժություններ:

«Վարժանքների հետ կապված՝ Աստարա քաղաքի որոշ շրջաններում պայթյուններ են հնչելու, բնակչության համար անհանգստանալու պատճառ չկա»,-ասված է հայտարարության մեջ։
 

Նմանատիպ նյութեր