211652_close_icon

Իրանը և Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն Կասպից ծովում

views-count670 դիտում article-date 13:18 20-07-2025
Իրանը և Ռուսաստանը հուլիսի 21-ին Կասպից ծովում կսկսեն CASAREX 2025 զորավարժությունները՝ երկու երկրների ռազմածովային ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անձնակազմի մասնակցությամբ:

Այս մասին հաղորդում է Tasnim պետական լրատվական գործակալությունը։

«CASAREX-2025-ը, որոնք կանցկացվեն Կասպից ծովում երեք օր, տեղի կունենան Իրանի բանակի ռազմածովային ուժերի, ԻՀՊԿ-ի, Ռուսաստանի Դաշնության ռազմածովային ուժերի և Կասպյան տարածաշրջանի երկրների դիտորդների մասնակցությամբ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ զորավարժությունների նպատակը ծովային անվտանգության և Կասպյան երկրների նավատորմերի միջև փոխգործակցության մակարդակի բարձրացումն է։
 

Նմանատիպ նյութեր